Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը սկսել է պայքարը Երևանում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում: Առաջին խաղում խաղում հայ մարզիկները մրցել են Հունաստանի իրենց հասակակիցների հետ և 0:3 (13:25, 14:25, 22:25) հաշվով պարտություն են կրել։
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի այսօր՝ մրցելով Ռումինիայի Մ16 տարեկանների թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և կմեկնարկի ժամը 17:30-ին:
Հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ հետևյալ հղումով: Ընդ որում՝ նույն օրվա տոմսով հնարավոր է ներկա լինել տվյալ օրվա բոլոր խաղերին:
Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:
Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցում Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Չեխիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Հունաստանից, Սերբիայից, Սլովենիայից և Ռումինիայից։
Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: