Լուրեր
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում /հասցե՝ Բյուզանդի 1/3/ տեղի կունենա «Մելամաղձություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ներկայացվելու են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի գիպսե տարբերակի բրոնզե քառապատիկ

«Փարաջանով 100» շարֆերի և զգեստների հավաքածուն Միլանում գրանցած հաջողությունից հետո առաջին անգամ կներկայացվի Հայաստանում

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը, որտեղ ներկայացված կլինեն հայկական Artuyt ընկերության շարֆերը և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հավաքածուն ավելի

ՀՊՄՀ-ում հիմնվում է ԲՏՃՄ ոլորտի գերազանցության եզակի կենտրոն. Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին: Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում:

Կառավարությունը հավանության է արժանացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից

Հանրային քննարկման է ներկայացվել Մ­շակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մ­շակույթի պահպա­նության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ: Ռազմավարության

«ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանս՝ բացահայտելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսը: Այն իրականացրել է «Արտ–Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ: «ՔՈՉԱՐ

Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի):