ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին մասնակցող մարզիկների և մարզիչների անվանացանկերը: «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթն
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, որի տարածքում գործում է նաև Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Նախարարի տեղակալը մարզադպրոցի տնօրեն, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ
Հանրահայտ և սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը: Այս առիթով արվեստագետին այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկի ձեռք բերման և Հայաստան տեղափոխման համար։ Հարցը զեկուցել
Սպորտի ասպարեզում միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական խրախուսում տրամադրելու նպատակով ՀՀ պետական բյուջեից կատարվել է 252, 5 մլն դրամի լրացուցիչ հատկացում. որոշումն ընդունվել է գործադիրի վերջին նիստում: Միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից, որի արդյունքում բարձր
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 329 մլն 855 հազար դրամ գումար է հատկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
Դեկտեմբերի 22-25-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Հանդիպումները տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41)։ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու և ընթացիկ
Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով երևույթի
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին՝ կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի մարզիկները նոյեմբերի 12-26-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում մասնակցել են սուրդլիմպիկ խաղերին և 4 մեդալ նվաճել: Հավաքականի կազմում ընդգրկված