Լուրեր
Մեկնարկել է «Երգարան» առցանց հաղորդաշարը՝ նվիրված հայ աշուղա-գուսանական արվեստին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնութմաբ մեկնարկել է «Երգարան» առցանց հաղորդաշարը՝ նվիրված հայ աշուղա-գուսանական արվեստի երևելիներին, նրանց ստեղծագործական ուղուն և երգարվեստին: Նախագծի շրջանակում համերգային կատարումներով հնչում են հայ աշուղների ինչպես արդեն հայտնի և

Օգոստոսի 28-ին կմեկնարկի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը

«Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 28-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը։ Այն նախատեսված է միայն շահառու հաստատությունների տնօրենների համար և կանցկացվի փակ ձևաչափով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանի նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին: Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի

Ազգային պատկերասրահում վերաբացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով (4 օրերի ընթացքում շուրջ 4500 այցելու)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարեցնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Թիկունքը՝ մշակույթ. «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկում է Տավուշից

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 22-ին անցկացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով: Փառատոնի համերգային ծրագիրը մեկնարկել է «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումներ: «Ֆրեսկո»

Հայ-ղազախական միջմշակութային կապերը ընդլայնվում են

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում ղազախ մեծ բանաստեղծ և մտածող Աբայ Կունանբաևի 175-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ղազախստանի դեսպանատան հովանու ներքո Երևանի պետական համալսարանի և «Բզեզ» տպարանի աջակցությամբ թարգմանվել է Աբայի «Ուսուցողական

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Օգոստոսի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` Գույք հետ վերցնելու, ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և

Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի մենահամերգով

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: 11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ