ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնութմաբ մեկնարկել է «Երգարան» առցանց հաղորդաշարը՝ նվիրված հայ աշուղա-գուսանական արվեստի երևելիներին, նրանց ստեղծագործական ուղուն և երգարվեստին:

Նախագծի շրջանակում համերգային կատարումներով հնչում են հայ աշուղների ինչպես արդեն հայտնի և սիրված երգեր, այնպես էլ հանրությանը ոչ այնքան հայտնի ստեղծագործություններ, որոնք զուգորդվում են նաև տվյալ աշուղի կամ գուսանի՝ Գրականության և արվեստի թանգարանում պահվող արխիվային նյութերի ներկակայացմամբ:

Թանգարանի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/gatmuseum/) արդեն հրապարակվել են աշուղներ Սայաթ-Նովային և Ջիվանուն նվիրված հաղորդումները: