Լուրեր
Հայկական համադպրոցական գիտության փառատոն. եզրափակիչ փուլը՝ ապրիլի 3-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին կամփոփի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 105), մեկնարկը՝

Դուալ համակարգի պիլոտավորումը Հայաստանի քոլեջներում շարունակվում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ ՀՀ քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակարգի պիլոտավորումը: Հուշագրերը կնքվել են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող

40 մլն դրամ՝ մարզիկներին վիտամիններով և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովելու համար

ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատվել է «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովում» ծրագիրը: Դրա իրականացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական

Գործարկվել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը՝ https://kadrer.emis.am/#/: Յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին և ցանկանում է համալրել բարձրլեռնային և

ԵՊՀ ՈՒԳԸ-ն՝ հանուն համալսարանական կյանքի նոր որակի. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ներկայացուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Հանդիպման նպատակն օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսանողական կառույցներին

Հոգեբանական աջակցություն՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներն այսուհետ կստանան հոգեբանական աջակցության ծառայություններ։ ՀՀ կառավարությունն ապրիլի 1-ի նիստում ընդունել է ««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման

Շուրջ 7000 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 590 մլն 440 հազար դրամ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով։ Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ

Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. Կառավարությունը հաստատել է բուհերի ընդունելության նոր կարգը

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է,

Կրթական բարեփոխումները՝ ի նպաստ որակյալ և մրցունակ կադրերի պատրաստման

Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PHD)։ Պետությունը նախատեսում է խիստ պահանջներ ներկայացնել գիտական