Լուրեր
Մեկնարկում են «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023» միջազգային լայնածավալ նախագծի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» Հ/Կ-ն, «Կերպարվեստի նախագծերի» շրջանակում իրականացնում է «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023» միջազգային ճանաչում վայելող լայնածավալ նախագիծը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեն տեղեկացնում

Հայտնի են հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնության հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ քառօրյա ձևաչափով անցկացվել է հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնությունը, որին բոլոր տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, ավելի քան 90 հեծանվորդ է մասնակցել: Մրցումային առաջին օրը հեծանվորդները հաղթահարել են Էջմիածին-Ակնա լիճ խճուղի 25 կմ մրցատարածությունը՝ անհատական

«Քարի պահպանություն և վերականգնման խնդիրներ» թեմայով գիտագործնական դասընթաց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 15-23-ը տեղի է ունեցել «Քարի պահպանություն և վերականգնման խնդիրներ» թեմայով գիտագործնական դասընթաց: Այն կազմակերպվել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ։ Հայաստանի

Ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան–100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան - 100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը: Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի (1923-2015) բեղուն ու բազմաբովանդակ արվեստն ընդգրկում է անվանի մտավորականներին

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար. հաղթողների տասնյակը

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ

Չարենցավանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում հունիսի 18-ին տեղի կունենա «Արամ Խաչատրյան 120» խորագրով համերգ՝ հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում: Համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի № 3

Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը կիրականացնի «Մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» խորագրով նախագիծը: Կենտրոնը նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ: Նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 30-ին ԳԱԿ պատկերասրահում՝ վրացի արվեստագետ

Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում

Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին ներկա

«Մրցաշարն իր առջև դրված խնդիրը կատարում է». «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները՝ տպավորությունների մասին

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա)-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել: