Լուրեր
Հոբելյանական համերգով նշվել է Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին նվիրված

Շնորհանդես. լույս է տեսել «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ուկրաիներեն-հայերեն ժողովածուն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային գրադարանում այսօր մասնակցել է ուկրաինացի հասարակական, քաղաքական գործիչ, բանաստեղծ Վասիլ Կույբիդայի «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ուկրաիներեն-հայերեն ժողովածուի շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև հեղինակը: Շնորհանդեսը կայացել է Ուկրաինայում ՀՀ դեսպանության և

Լույս է ընծայվել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր հրատարակության 1-ին հատորը

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը: Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվել է տարվա տասը լավագույն մարզիկների հետևյալ տասնյակը՝ Ալեքսանյան Արթուր/ 2023

Կարեն Գիլոյան. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում հնարավոր է փոփոխություններ կատարվեն»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի արդյունքներով որոշվելու են լավագույնները: Ընտրությունը կատարվելու է նախապես հրապարակված 20 մարզիկների անվանացանկից: Մրցույթի անցկացման ձևաչափի, հավակնորդների

Ընդունվում են Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգային առաջարկներ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. ամփոփիչ ասուլիս

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ու Բարձրագույն

Այցելություն «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան և «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցների հետ միասին այցելել են «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան, որոնց ուղեկցել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական Արտաշատ

Հոբելյանական նիստ՝ նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին

Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի է ունեցել հոբելյանական նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ,