Լուրեր
Կարեն Գիլոյանը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության ղեկավար Նենադ Լալովիչի հետ

Ավարտվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ Սոֆիա կատարած աշխատանքային այցը: Բուլղարիայի մայրաքաղաքում Կարեն Գիլոյանը հետևել է Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների ելույթներին և հանդիպումներ ունեցել մի շարք պաշտոնատար

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն

«Երիտասարդական ֆորում». կքննարկվեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտի խնդիրները

Մայիսի 8-ին տեղի կունենա «Երիտասարդական ֆորում»-ի բացման արարողությունը: Ֆորումի նպատակներն են 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելը և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելը: Բացման

Տեղի կունենա առցանց հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ԵՄ նոր շրջանակային ծրագրին

Մայիսի 20-ին տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ նոր շրջանակային ծրագրին նվիրված տեղեկատվական առցանց հանդիպում: Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն կստանան «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կառուցվածքի և նպատակների, ինչպես նաև «Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA), «Եվրոպական

Հայաստանի հետազոտողները կարող են մասնակցել գերմանական «Green Hydrogen» մրցույթին

Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարել է «Green Hydrogen» խորագրով մրցույթ, որի շրջանակում գերմանական կողմից ներկայացվող հայտերում կարող են ընդգրկվել նաև հետազոտողներ ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից: Մրցույթի նպատակն է աջակցել գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև

Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը

Մրցույթ՝ Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի կողմից փորձագետներ ներգրավելու համար

Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտը սկսել է «Enter» առաջարկությունների նախագծի մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու գործընթացը։ «Enter» նախագիծը ներդրվել է Եվրոպայի խորհրդի կողմից` խթանելու երիտասարդների, մասնավորապես` սոցիալական բացառման, խտրականության և բռնության ենթարկված անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը` տեղական,