Լուրեր
Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. - Արձակ - Դրամատուրգիա - Մանկապատանեկան գրականություն - Պոեզիա Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը` Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող

Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային և

Մեկնարկում են Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

2024 թվականին լրանում է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարին կնշանավորվի բազմաթիվ միջոցառումներով. մեկնարկը կտրվի հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում: Հոբելյանական օրվա շրջանակում կկայանա հանդիպում հրապարակախոս Հակոբ

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը

Ջերմուկում հունիսի 10-18-ն անցկացվում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը։ Այս տարի միաժամանակ են անցկացվում շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։ Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում են

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Զովունի համայնքի ղեկավարի հետ քննարկվել են վաղերկաթեդարյան «Կարմիր բերդ» ամրոցի պահպանական նոր գոտու

«Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ  ու լուծումներ» խորագրով համաժողովին մասնակցելու հրավեր

Հունիսի 18-21-ը Երևանում, Աշտարակում և Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը: Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերին կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերի 1-6-ը կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը: Միջոցառումն իրականացվում է «Գիտուժ» ծրագրի նախաձեռնությամբ: «Գիտության շաբաթ» փառատոնը կկրի միջազգային բնույթ։

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին

Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում և «Խորան» հիմնադրամի միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023