Լուրեր
Ճապոնիայում սովորելու հնարավորություն

Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր: «GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու,

Երևանում կայացել է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում Երևանում բացառիկ համերգով հանդես է եկել աշխարհահռչակ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա

Ժաննա Անդրեասյանը հետևել է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքի, այլ ենթակառուցվածքների կառուցման և մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն

«Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստման դասընթացներ՝ ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների համար

Հոկտեմբերի 15-ից մեկնարկելու են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ «Տեքստիլ» ուղղությամբ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները: «Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստման դասընթացներն իրականացնելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և ԱՏԵՔՍ

«Անկախ ժամանակից և տարածությունից՝ կարողանում է հուզել յուրաքանչյուրին»․ ԿԳՄՍ նախարարը՝ Հենրիկ Մալյանի մասին

Այսօր հայ կինոյի վարպետ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակն է։ Ի նշանավորումն օրվա՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ, որոնց ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի

Մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Ազատության հրապարակում և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում մեկնարկել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը՝ «Զարգացնել գիտությամբ» խորագրի ներքո։ Միջոցառումն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Անվտանգ և ապահով կրթական միջավայր. սեպտեմբերը նվիրված էր ճանապարհային երթևեկության անվտանգությանը

2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», ինչի շրջանակում սեպտեմբերին ՀՀ դպրոցներում իրականացվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն» թեմայով միջոցառումներ: Որպես ամսվա ամփոփում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան

Ամփոփվել է «Հայաստանի գույները» ակվարելի երրորդ միջազգային փառատոնը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում, Գառնիում և Գեղարդում կայացել է «Հայաստանի գույները» ակվարելի երրորդ միջազգային փառատոնը: Գյումրիում կայացած ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի շրջանակում Գյումրիում տեղի են