Լուրեր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա». ՀՀ մարզերում և Երևանում անցկացվում են համայնքային փուլի խաղերը

ՀՀ 5 մարզում՝ Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Սյունիքում և Տավուշում, ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային՝ նախընտրական փուլերը: Երևան քաղաքի վարչական շրջաններում համայնքային փուլերը մեկնարկել են փետրվարի 8-ից և կշարունակվեն մինչև

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 148 ավագ դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ

Կայացել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Նրան ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշային սանդղակ. առաջին երեք տեղերը զբաղեցրածները կպարգևատրվեն

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը: ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը ձևավորվում է հետևյալ 5

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի

«Մասնագիտական փաստարկված և հիմնավորված դիտարկումները կնպաստեն բարեփոխումների արդյունավետությանը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների

ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով։ Պարգևը Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին է հանձնել ՀՀ կրթության,