ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում հետևել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին:
Խաղի ավարտին Ժաննա Անդրեասյանը զրուցել է թիմերի մասնակիցների, խաղերին հետևող աշակերտների և ծնողների հետ: Նախարարը հետաքրքրվել է՝ ինչ ակնկալիքներ կան խաղից, արդյոք նախաձեռնությունը ոգևորո՞ղ է: Ի պատասխան՝ մասնակից դպրոցականները նշել են, որ շատ ոգևորված են և լիգային մասնակցում են հաղթանակ գրանցելու տրամադրությամբ: Երկրպագուները, մասնավորապես ծնողները, նշել են, որ նախաձեռնությունը ստացված է, և մինչև եզրափակիչ փուլ հասնելը երեխաները մրցումներին մասնակցել են բարձր մոտիվացիայով:
Ներկայացնում ենք առաջին օրվա արդյունքները.
1-ին տարիքային խումբ`
- Շիրակ (Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց)-Կոտայք (Ակունքի միջնակարգ դպրոց)` 1:2,
- Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց)-Վայոց ձոր (Վայքի հիմնական դպրոց)` 2:0,
- Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց)-Արմավիր (Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոց)` 2:1:
2-րդ տարիքային խումբ`
- Սյունիք (Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց)-Երևան (Երևանի թիվ 177 հիմնական դպրոց)` 0:2,
- Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց)-Կոտայք (Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց)` 0:2,
- Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)-Վայոց ձոր՝ (Վայքի միջնակարգ դպրոց)` 2:1:
Նշենք, որ լիգան կտևի մինչև դեկտեմբերի 25-ը: Մուտքն ազատ է: