«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի քաղաքացիների առցանց քվեարկության արդյունքում։

2025 թվականի մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջադրված են հետևյալ մարզիկները՝

  • Արսեն Հարությունյան՝ ըմբշամարտ
  • Էդուարդ Սպերցյան՝ ֆուտբոլ
  • Ալեքսանդրա Գրիգորյան՝ ծանրամարտ
  • Գարիկ Կարապետյան՝ ծանրամարտ
  • Էմմա Պողոսյան՝ ծանրամարտ
  • Գոռ Սահակյան՝ ծանրամարտ
  • Արթուր Դավթյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Համլետ Մանուկյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Մամիկոն Խաչատրյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Սուրեն Հարությունյան՝ կարատե
  • Էլմիրա Կարապետյան՝ հրաձգություն
  • Էլինա Ավանեսյան՝ թենիս

Քվեարկությունն անցկացվում է առցանց հարթակում՝ https://forms.gle/rYcZuiC34GHughgJA հղումով։ Առցանց քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ին՝ համաձայն «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցութային կարգի»։