Լուրեր
Տոկիո-2020. Արսեն Հարությունյանն ավարտեց մրցելույթը

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դուրս է մնացել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային պայքարից: Տոկիոյում ընթացող խաղերի մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 1;6 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ +

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով: Ալեքսանյանը

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հնարավորություն չի տվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին՝ հաղթելով 5:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար: Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում

«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին

Ի թիվս այլ ոլորտների՝ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում և աշխարհի հետ հաղորդակցվում է նաև գիտությամբ։ Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։ ԲՈԿ-ի նախագահ

Տոկիո-2020. Բաչկովը 1/4 եզրափակչում է, Դարչինյանը և Մելիքյանն ավարտել են մրցելույթները

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է մեդալային պայքարը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթները Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մրցումային 10-րդ օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի է դուրս եկել միայն լողորդ Արթուր Բարսեղյանը, որը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում: Որակավորման