Լուրեր
Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ: Նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և՛ աշակերտներին /սաներին, ուսանողներին/, և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին /1 ամսվա հաշվարկով/: Մասնավորապես, դիմակներ կտրամադրվեն․

Ի գիտություն սփյուռքահայ ուսանողների

Միասնական քննություններ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ

Սպորտային նպաստ՝ Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար

2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական

2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցչի, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի: Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու

«Ի գործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները կաշխատեն ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում: Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն

Ի գիտություն` պետական հավատարմագրում չունեցող քոլեջների նախորդ տարիների շրջանավարտների

Սեպտեմբերի 7-ից մեկնարկում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունելությունը` պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով: Ըստ գործող

Տանձուտ և Այգեշատ համայնքներում նոր ուսումնական տարին կսկսեն բարեկարգ ու վերանորոգված դպրոցներում

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ՝ մասնակցելու Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների ու հարակից տարածքի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ

ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս