Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով հաստատվել է հունիսին հայտարարված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում դեկտեմբերի 1-ին բացվել է կաթի վերամշակման լաբորատորիա, որը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումներով։ Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է դրամաշնորհային աջակցության հուշագիր, որով նախատեսվում է հիմնանորոգել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Էջմիածնի քաղաքապետարանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։ Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները.
«Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային և Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ առցանց օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը: Ըստ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե: 15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան նոյեմբերի 8-13-ն առցանց ձևաչափով անցկացրել է Ուզբեկստանի Հանրապետությունը, որին
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հակիրճ ներկայացնում ենք առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը: Դպրոցի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» հայաստանյան