Լուրեր
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է աշխարհի լավագույն բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա  դպրոցական արձակուրդների ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական

Մեր աշակերտներն ունեն մտքի մեծ թռիչք. պարգևատրվել են Համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նախարարի տեղակալը մրցանակներ է հանձնել հաղթող

Հերքում

Տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և

Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ավստրալական Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մուհամմադ Բամատրաֆին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար

Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից: Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ

Մրցույթ` Վրաստանի բուհերում 2026-2027 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխության նախագիծը․ հստակեցում անցումային դրույթներում

ԱԺ հերթական նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են վերոնշյալ օրենքի կիրարկման ընթացքին, մասնավորապես՝ անցումային ժամանակաշրջանում մի

Օրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը

Ազգային ժողովում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը նախադպրոցական