Լուրեր
Ֆրանսիայի պատվիրակությունն այցելել է «Թումո»

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ԹՈՒՄՈ» Երևան։ Ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը։ Այցելության կարևոր կանգառներից մեկը «ԹՈՒՄՈ»-ի եռաչափ սկանավորման բաժինն էր,

Փոխըմբռնման հուշագիր՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու հնարավորությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության

ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները կարողությունների զարգացման դասընթացի ավարտին ստացել են հավաստագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: Դասընթացի ավարտին ԿԳՄՍ

Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։ Որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական

Ֆրանսիայի  պատվիրակությունը Փարաջանովի թանգարանում ներկա է եղել  «Zako» անիմացիոն նախագծի շնորհանդեսին

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն. պայքարը սկսում են հունահռոմեականները

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա հինգ ներկայացուցիչ։ Հայ 4 ըմբիշներ պայքարը կսկսեն որակավորման փուլից: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ)

Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության հարցը Ֆրանսիայի հետ քննարկման հիմնական թեման է. Ժաննա Անդրեասյան

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար

Արաքսիա Սվաջյանը Գյումրիում մասնակցել է «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ և Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ Մեկ շաբաթ տևած ծրագիրը հագեցած է եղել կրթամշակութային

Ֆրանսիան կօժանդակի ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում. Հայաստանի և Ֆրանսիայի նախարարների պաշտոնական հանդիպումը

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ