Լուրեր
Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և

Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի

Ներկայացվել է Մատենադարանի 2024 թ. գործունեության հաշվետվությունը

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2024 թ.-ի գործունեության հաշվետվությունը։ Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի

Քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի փոփոխությունը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար». Արթուր Մարտիրոսյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային ժառանգության ասիական դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու նախագիծը: Ներկայացրելով նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է,

Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Նախագիծը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը

Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող նախագծի ընտրության նպատակով: Միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթում ներկայացվել էր 9 հայտ: Մրցութային մասնագիտական հանձնաժողովի

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ