Լուրեր
Սահմանվել է ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողների ՄՈԳ-ի շեմը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բուհերի ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման ցուցադրությունը՝ «Կինոպարկում»

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միտոյան Պրոդաքշնի» կողմից 2020 թվականին էկրանավորվել է Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Կինոնկարի երևանյան առաջին ցուցադրությունը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա «Կինոպարկում»: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին: Ներկայացման բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան:

2020 թ.-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին տրամադրել է 26460 կտոր գիրք: Գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: Վրաստանի կրթության,

Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը: Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ`

Բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը զինծառայողների ու արցախցի ընտանիքների երեխաների համար կազմակերպել են «Մեկ օր հրաշքի մեջ» ամանորյա բարեգործական ծրագիրը: Տիկնիկային թատրոնի դերասանները հունվարի 4-15-ը հյուրախաղերով հանդես են եկել Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի,

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց

Նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը: Այն բաղկացած է հետևյալ խորագրերով 5 հաղորդումներից՝ «19-րդ դարի ալեքպոլյան աշուղական դպրոց», «Շիրակյան ժողովրդական երգեր», «Ազգայինը դասականում և դասականն ազգայինում», «Անդրկովկասյան մշակութային կենտրոնների նշանավոր