Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը զինծառայողների ու արցախցի ընտանիքների երեխաների համար կազմակերպել են «Մեկ օր հրաշքի մեջ» ամանորյա բարեգործական ծրագիրը:

Տիկնիկային թատրոնի դերասանները հունվարի 4-15-ը հյուրախաղերով հանդես են եկել Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում: