ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միտոյան Պրոդաքշնի» կողմից 2020 թվականին էկրանավորվել է Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը:

Կինոնկարի երևանյան առաջին ցուցադրությունը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա «Կինոպարկում»: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին:

Ներկայացման բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան: Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան: Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան: Զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան: Կոմպոզիտոր՝ Հայկո: Պրոդյուսեր՝ Արման Միտոյան: