Լուրեր
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը՝ հանդիպման առանցքում

Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև

Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր սփյուռքի կրթօջախների  համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

Այսօր Կանանց միջազգային օրն է: Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այցին

Նախարար Ժաննա Անդրեասյանը Կանանց միջազգային օրվա առթիվ այցելել է վաստակաշատ մանկավարժներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մարտի 8-ի տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։ Նախարարի

Հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա բաղադրիչին միանալու գործընթացին

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում, որը նվիրված էր Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի

Կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման: Հանդիպմանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ. տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաները կրթության մեջ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը: Մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական ​​բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»: