Փետրվարի 12-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 448-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

«Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: