Լուրեր
Ծանրամարտ. Հայաստանի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ

Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որի շրջանակում այսօր՝ փետրվարի 2-ին, պայքարի են դուրս եկել տղամարդիկ՝ խաղարկելով մեդալներ 55 և 61 կգ քաշային կարգերում: 55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Մացիկ Հակոբյանը՝ երկամարտի 193 կգ արդյունքով:

Լույս է տեսել «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը:

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, որի ընթացքում ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով: Փոխանցումավազքի մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված Օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով

«Լոռեցի Սաքոն» կբեմադրվի Իրանի թատրոններում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և

Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում

Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում

Ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ. ծրագրի մեկնարկ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում», «Տեղական մակարդակում

Բասկետբոլի Vbet Ա-Լիգա. ‹‹Ուրարտուի›› հաղթարշավը շարունակվում է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր: Հունվարի 14-ից ի վեր «Ուրարտուն» Ա-Լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում անցկացրել է 5