Լուրեր
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Ֆակուլտետի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Էլեն Խաչիկյանը միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է ‹‹Absolute Prize›› մրցանակին

Իտալիայում կայացած ‹‹AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթում «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (Պ․ Չայկովսկու անվան ԵՄՄԴ, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) արժանացել է առաջին՝ ‹‹Absolute Prize›› մրցանակին՝ հավաքելով 100 միավոր հնարավոր 100-ից։ Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ 34 երկրից։

«Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է. ուսուցիչները միավորվեցին առաջադեմ փորձի տեղայնացման համար

Եվրամիության «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է: Հայաստանում ծրագրի իրականացման աջակից ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այս առիթով մրցանակներ է հանձնել ծրագրում ներգրավված ակտիվ դպրոցներին և ուսուցիչներին: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Տարիների աշխատանքը տվեց իր արդյունքը. ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում է

ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։ Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան

Կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Վանաձորում կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա: Օլիմպիադան կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները: Առաջին անգամ կազմակերպվող այս օլիմպիադային մասնակցության

Կրթության հիմքով տրվող տարկետման համակարգի փոփոխություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով

«Ներկայացումը հաջողված է, եթե ավարտից հետո հանդիսատեսը սկսի մտածել ու հարց առաջանա՝ ի՞նչ էր սա նշանակում». Կարեն Դուրգարյան

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» բեմադրությունը Եղիշե Չարենցի 125-ամյակի հոբելյանական ծրագրի կարևորագույն մասն է կազմում: Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ կապակցությամբ

ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր

Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները փոխվել են: Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են