Լուրեր
«Հյուր ռուսական հեքիաթին». ինտերակտիվ-կրթական ծրագիր` Ռուսական արվեստի թանգարանում

«Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի շրջանակում, ամանորյա տոներին ընդառաջ, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կիրականացվի «Հյուր ռուսական հեքիաթին» ինտերակտիվ կրթական ծրագիրը, որը ոչ միայն ժամանցային է, այլև ճանաչողական և ուսուցողական։ Ցուցահանդեսը ներկայացնում է դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից

«Ստեղծել, Արժևորել, Պահպանել». Տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի «Մշակույթ» ենթածրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրով: Ծրագիրը Հայաստանի մշակութային գործիչներին հնարավորություն է տալիս համագործակցել եվրոպացի գործընկերների հետ և ստեղծարար գործունեություն իրականացնել

Տարեվերջյան գալա համերգներ` տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների գալա համերգները: Կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես-համերգների ընթացքում կամփոփվի 2019 թ. ընթացքում արվածը։ Ծրագրի անդամները տոնական մթնոլորտում կամփոփեն իրենց ստեղծագործական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի տոներին

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Տոնական օրերին նախարարության ենթակայության թատերահամերգային հաստատություններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: Այս թեմայի շուրջ

«Պատգամ». հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90- ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատգամ» հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90- ամյակին։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսին կմատուցվեն Սոս Սարգսյանի պատգամները, հատվածներ հայ ազգի համար թևավոր

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանի միջև

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ընդունել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ-Հայաստան) ղեկավար Գագիկ Գյուրջյանին, կոմիտեի աշխատակիցներին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային

«Մուրճի հարվածով» ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը. Ա. Խզմալյան

Դեկտեմբերի 12-ին, Գևորգ Քոչար 21 հասցեում ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, տնօրեն Արամ Խոջոյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության

Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին միաձայն որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը. Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրվել է հուշագիր

Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։ Փառատոնի մեկնարկի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը