
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մ․ Մաշտոցի անվան Մատենադարում մասնակցել է ձեռագրերի պահպանման արդիական ենթակառուցվածքի՝ կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի բացմանը: Լաբորատորիան բացվել է ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի շրջանակում։