
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հունվարի 25-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի հեղինակած «Կյանքի իրավունք. Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։ Արցախյան պատերազմի հերոս Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում եղել է տարբեր ստորաբաժանումների հրամանատար և ղեկավարել թիկունքի աշխատանքները: