ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են ուսանողական մարզական 22-րդ խաղերը: Խաղերի շրջանակում արդեն կայացել են աթլետիկական հնգամարտի մրցումները, որոնց մասնակցել է 9 բուհի շուրջ 90 ուսանող:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին: Միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Նշենք, որ աշխատանքները սկսվել էին
Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանա քաղաքում նոյեմբեր ամսին կանցկացվի Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադան, որին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցների 15-18 տարեկան սովորողները: Օլիմպիադան կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.iafpho2021.uz կայք:
Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարի նպատակներն
ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021 թվականի պեբյուջեի մասին օրենքում, որը բխում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման պահանջներից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում: 89 կգ քաշային կարգում Լազարյանն անգերազանցելի է եղել երկամարտի 323 կգ արդյունքով (141 կգ + 182 կգ): Այս քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքի պեղավայր՝ տեղում ծանոթանալու հայտնաբերված Պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունաշար պալատի մնացորդներին՝ հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մ․
Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը: Ծաղկաձորում ընթացող մրցաշարին մասնակցում է 12 երկրից ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:
ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը։ Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական