Լուրեր
Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները Վենետիկում ծանոթացել են հայկական հարուստ ժառանգությանը

Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը

Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել: Մեր ընտրանու կազմում երեք գոլ է խփել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլով աչքի է

Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում

Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերը

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային՝ նախընտրական փուլերը: ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերից բացի համայնքային փուլերն ավարտվել են նաև Երևանի 12 վարչական շրջաններում և Վայոց ձորի մարզում: