Լուրեր
Հայաստանի բասկետբոլի հավաքականը սերբ մարզչի գլխավորությամբ կնախապատրաստվի Ալբանիայի դեմ ԱԱ-2027-ի վերջին խաղին

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի հավաքականի դեմ կայանալիք աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ 40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է  դպրոցական բաժանորդային ծրագրով

Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել դպրոցական

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից են

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները: Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը:

Ջերմուկում տրվեց Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մեկնարկը

Ջերմուկում այսօր կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ

Պարգևատրվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր

Դրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: