
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:19-ին կմեկնարկի «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշարը: Նախագծի շրջանակներում կկայանա 5 համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտորների հոբելյաններին: Առաջին համերգը նվիրված է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ծննդյան 50-ամյակին: