ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված քառյակի հիմնադիր, ականավոր ջութակահար Ավետ Գաբրիելյանի ծննդյան 120-ամյակին: Քառյակի հետ ելույթ կունենա կլարնետահար Սուրեն Խորոզյանը:

Ներածական խոսքով հանդես կգա պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը:
Ծրագրում. Մոցարտ՝ Կվինտետ լարային քառյակի և կլարնետի համար KV.581, Շոստակովիչ՝ Կվարտետ N 4,
Կոմիտաս- Ասլամազյան «Հայկական ժողովրդական մանրանվագներ»
: