Լուրեր
Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝  տեղական հումքով

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը,

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ

Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող  դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր հաստատություններ

Գործադիրի այսօրվա նիստում փոփոխություն և լրացում է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում: Ըստ այդմ՝ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկվել է Արմավիրի մարզում Ամասիայի կրթահամալիրի կառուցումը: Մեկ այլ

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին:

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ