Լուրեր
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և շախմատի մրցումները

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով անցկացվել են վերջին մրցումները՝ բազկամարտ և շախմատ մարզաձևերից: Դպրոցականների միջև բազկամարտի եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում: Հանրապետական

Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում

Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ

Մուայթայ. 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկաների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկաների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալին արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը,

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ը Երևանում անցկացնում է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, գործընկերը՝ «Խախամյան հերիթիջը»։ Փառատոնի բացման

ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին, որը կազմակերպել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Խորհրդաժողովին մասնակցել են մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի

Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով: ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային