ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հոկտեմբերի 11-13-ը կանցկացնի «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովը: Կրթական գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տեխնոլոգիաների հանրամատչելիացման և
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հայտեր: Ֆորումին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 16-35 տարեկան երիտասարդները, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և ներգրավված կամ ցանկանում են
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին սարքեր (սարքավորումներ) նվիրաբերելու և բաշխման ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին։ Այսպիսով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին են նվիրաբերվում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն
«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի այս տարվա վերջին կանգառը Եղեգնաձորն էր։ Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև անցկացրել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։ Տեղական արտադրանքի տոնավաճառին ծանոթացել են ԿԳՄՍ
Այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի շնորհանդեսը: Համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում երեկ մասնակցել է խորհրդակցության: Մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությունը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ. շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրանք շրջել են մարզի մի շարք հաստատություններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Վարչապետին ներկայացվել է Արարատի մարզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: