Լուրեր
Նոր ուսումնական տարին՝ վերակառուցված դպրոցում

Այսօր հանրապետության դպրոցներում հնչել է սեպտեմբերմեկյան զանգը: Տոնական տրամադրություն էր նաև Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի բակում: Հիմնանորոգումից հետո դպրոցը իր դռներն է բացել կրթօջախում սովորող շուրջ 1192 աշակերտի առջև: Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Մարտիրոսյան․ «Լավ սովորեք, քանի որ կրթությունը բոլոր խնդիրների լուծման բանալին է»

Գիտելիքի օրն այսօր հանդիսավորությամբ նշել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում։ Միջոցառմանը ներկա է եղել և բարձր դասարանցիներին ողջույնի խոսք ուղղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ «Հարգելի՛ ուսուցիչներ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին

Բոլոնիայի գործընթաց․ ԿԳՄՍՆ-ում քննարկվել են առաջիկա աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող

Կառավարության ծրագրով` 300 դպրոցի հիմնանորոգում և կառուցում. ավարտվել են օգոստոսյան խորհրդակցությունները

Սեպտեմբերի 1-ից դասերի առկա ձևաչափով կազմակերպման դեպքում առողջական տեսանկյունից խոցելի խմբերում գտնվող ուսուցիչների հեռավար աշխատելու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր ունեն տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը

2021-2022 թթ. ուստարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած

Ստորագրվել է գործընկերային համաձայնագիր ՀՀ հանրակրթական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյան. «Կա պայմանավորվածություն դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակումը չեղարկելու վերաբերյալ. դասերը կլինեն ամեն օր»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի

Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել