Լուրեր
Արթուր Մարտիրոսյանն այցելել է մարզեր․ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Ծովագյուղի երիտասարդական կենտրոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծված Իջևանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև ծանոթացել Գեղարքունիքի

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Գործողությունների ծրագրի ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն։

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի քան 6000 հայտ.  Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 9-ից մեկնարկում է 2024 թ. ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ներկայացնելով նոր փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Արմենպրես գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ ներկայացվել է

Կառավարությունը հավանության է արժանացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխված քաղաքացիները

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Մինչ այս օժանդակության ծրագրի շահառու էին հանդիսանում միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները: Նոր

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան դեկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին ՀՀ կրթության,

«Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանի նախագծերի կառավարման ինստիտուտը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել, որ նախարարությունը կարևորում