Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին:
Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով համալսարանի առաջխաղացմանը և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը։