Լուրեր
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին

Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի

Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մոդելների անհրաժեշտությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է պետական և մասնավոր թատրոնների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և ընդգծել բարեփոխումների ճանապարհին երկխոսությունների կայացման կարևորությունը: «Միասնաբար

Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև

Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համագործակցության փաստաթղթեր: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի

Հայտնի են վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 12-14-ը Երևանում անցկացվել է վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ երրորդ փուլի հանդիպումները։ «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել է դեռ 2023 թվականի գարնանը, որին մասնակցել են 6 թիմեր՝

5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Դավիթ Սաֆարյանը, Դավիթ Սիմոնյանը և գերծանրքաշային Միսակ Տեպանյանը, իսկ Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը դարձել են բրոնզե

«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակչում հավաքել է 240,7 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Հայ

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և