Լուրեր
Մեկնարկել է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովը

Այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել գիտաժողով` նվիրված սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանին: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Համազգային Հայ կրթական և մշակութային միության

Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, իսկ Արթուր Թովմասյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Հոկտեմբերի 7-ին ավարտվել է տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլը: Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում վաստակել է 14.566 միավոր և 8-րդ տեղով

Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում Արցախի Շուշի քաղաքում վերականգնվել է Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթը: Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 17:00-ին, Շուշի քաղաքի Վերին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացնի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ` նվիրված արևմտահայ գրողներ Երվանդ Օտյանի 150, Լևոն Շանթի 150, Դանիել Վարուժանի 135, Զահրատի 95 ամյա հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արևմտահայ գրողներ» խորագրի

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովին: Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է. գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: Գրադարանավարի օրվա առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայությամբ գործող գրադարանների 34

Սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 18 ներկայացուցիչ

Հոկտեմբերի 10-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68

Հոկտեմբերի 9-12-ը Երևանում կանցկացվի «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառումը

Հոկտեմբերի 9-ին` ժամը 19:30, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառման բացման արարողությունը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ: Այն կարևորվում է բարերար Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանով, այն նաև

Գրող, կինոդրամատուրգ հրապարակախոս, հայագետ Կիմ Բակշիի աճյունափոշին հուղարկավորվել է Գառնիում և Արցախում

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝ նշանավոր գրող, կինոդրամատուրգ հրապարակախոս, հայագետ Կիմ Բակշին իր կտակում որպես Հայաստանի հանդեպ հավատարիմ սիրո դրսևորում, խնդրել է իր աճյունափոշու մի մասը հուղարկավորել Գառնիի կիրճում, մյուս մասը՝ Շուշիում: Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը