Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝ նշանավոր գրող, կինոդրամատուրգ հրապարակախոս, հայագետ Կիմ Բակշին իր կտակում որպես Հայաստանի հանդեպ հավատարիմ սիրո դրսևորում, խնդրել է իր աճյունափոշու մի մասը հուղարկավորել Գառնիի կիրճում, մյուս մասը՝ Շուշիում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը հուղարկավորության իրականացումը հանձնարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային:

Հոկտեմբերի 3-ին մեծ գրողի կտակի համաձայն կատարվել է աճյունափոշու մասնակի հուղարկավորությունը Գառնիի կիրճում: Հոկտեմբերի 4-ին Շուշիում կատարվել է աճյունափոշու հուղարկավորությունը:
Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը: Նրա հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ: Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է, Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ։ Հայագիտությամբ զբաղվել է 1964 թվականից։