Լուրեր
Գյումրիում կհիմնվի ստեղծարար Ֆաբ Լաբ. ստորագրվել է քառակողմ հուշագիր

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև: Հուշագիրը ստորագրել են ՀՀ

Մրցույթ՝ ուղղված գիտական նախագծերի իրականացման արդյունավետության խթանմանը

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա: Մրցույթն իրականացվում է գիտական

Եռակողմ հուշագիր՝ Կապանում երաժշտարվեստի և փառատոնային մշակույթի զարգացման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի և «Կապանի երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը

«Ինչպես են ստեղծվում արհեստները». ստեղծվել են անիմացիոն ֆիլմեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ծրագրի շրջանակում

Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև

ՀՀ կրթու­թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը: Հուշագրի նպատակը Վենե­տիկի

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. ապրիլի 1-19-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը և 2025 թ. բյուջետային հայտը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։ Խորհրդի անդամները նախ մասնակցել են երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը. նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին: Այնուհետև

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ

Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթական տեխնոլոգիաների և թվայնացման բնագավառում համագործակցության հեռանկարները

Մարտի 26-29-ը գործարար առաքելությամբ Ղազախստանից Հայաստան են ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտները ներկայացնող ավելի քան 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: