Լուրեր
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ազդարարել է 100-րդ թատերաշրջանը

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր մամուլի ասուլիսով ազդարարվել է Մայր թատրոնի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի մեկնարկը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը,

Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի

ՀՀ անկախության տոնի շրջանակում ԿԳՄՍՆ թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները ՀՀ անկախության 30-ամյակի շրջանակում հանդես կգան մի շարք ներկայացումներով և համերգային ծրագրերով: Մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ:

Ամփոփվել են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն անցկացված «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնն ամփոփվել է։ Այս տարի այն իրականացվել է հիբրիդային ձևաչափով՝ երկու փուլով. առաջին

Համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգով: Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երկրորդ

Մեկնարկում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 89-րդ թատերաշրջանը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 16-ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է նոր՝ 89-րդ թատերաշրջանը, որը նվիրվում է ՀՀ անկախության 30-ամյակին: Դերերում՝ Գայանե՝ Սյուզաննա Փիրումյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Արմեն՝ Րաֆֆի Գալստյան, Գիքո՝

Հոբելյանական համերգներ և մշակութային համագործակցությանն ուղղված քննարկումներ՝ Մոսկվայում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Այցի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, նախարարի տեղակալը հանդիպել

Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Ծրագիրը նպաստում

Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում

Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1300:1800