Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 16-ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է նոր՝ 89-րդ թատերաշրջանը, որը նվիրվում է ՀՀ անկախության 30-ամյակին:

Դերերում՝ Գայանե՝ Սյուզաննա Փիրումյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Արմեն՝ Րաֆֆի Գալստյան, Գիքո՝ Ռազմիկ Մարուքյան, Նունե՝ Մերի Հովհաննիսյան (ՀՀ վաստ. արտիստ), Կարեն՝ Գարեգին Բաբելյան:

Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ): Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի (ՀՀ ժողովրդական արտիստ): Նկարիչ՝ Մինաս Ավետիսյան (ՀՀ վաստակավոր նկարիչ): Զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան: Փորձավարներ՝ Էլվիրա Մնացականյան (ՀԽՍՀ ժողովրդական արտիստ), Էմմա Նահապետյան, Հրաչյա Հովհաննիսյան, Արթուր Գրիգորյան:

Նոր թատերաշրջանի բացման առաջին օպերային ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին. կցուցադրվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հայ օպերային աստղերի մասնակցությամբ:

Դերերում. Անուշ՝ Անահիտ Մխիթարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Սարո՝ Հովհաննես Անդրեասյան, Մոսի՝ Գևորգ Հակոբյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Անուշի մայր՝ Քրիստինե Սահակյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Սարոյի մայր՝ Լիլիթ Հակոբյան, Քյոխվա՝ Հայկ Տիգրանյան, Օհան՝ Աշոտ Ղանթարջյան, Խաչեղբայր՝ Արմեն Բադալյան, Պահակ՝ Արմեն Գրիգորյան, Անցորդ՝ Հայկ Թոնգուրյան, Ընկերուհիներ՝ Արևիկ Գյուլբուդաղյան, Թամարա Դադոյան, Լուսինե Օրդուխանյան, Ռոզա Հովսեփյան, Գրետա Բագիյան:

Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ): Բեմադրիչ՝ Գեղամ Գրիգորյան (ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ): Նկարիչ՝ Գրիշա Սահակյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ): Գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան: Պարերի բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի (ՀՀ ժողովրդական արտիստ):