Լուրեր
Բացօթյա համերգին կհնչեն Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին՝ ժամը 21։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում հանդես կգա համերգով՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական

Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանի օլիմպիական թիմը մասնակցում է 17 մարզիկով: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հուլիսի 24-ին մասնակցել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման

Ամենաշատ հնչող հարցը՝ «Կարո՞ղ ենք 20 օրից ավելի մնալ»

Սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան 3200 երեխա ամառային հանգիստը կանցկացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած ճամբարներում: «Առաջին անգամ եմ ճամբարում: Այստեղ ամեն ինչ շատ հետաքրքիր է․ խաղում ենք, պարում, մրցումների մասնակցում, նոր գիտելիքներ

Տավուշ ամրոցի տարածքի պեղումները նոր փուլում են

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները: Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։ Ըստ հուշագրի՝ կողմերը,

Կրթական ճամբարը համախմբել է ՀՊՏՀ-ի ուսանողներին

Ճանաչողական, բազմաբովանդակ ու գործնական․ այսպիսին էր հուլիսի 19-ից 21-ը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացված «Հմտությունների զարգացում» թեմայով եռօրյա կրթական ճամբարը։ ASUE Educational Camp-ը հարստացրել է բուհի 36 սաների, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ամառային առօրյան՝ նրանց

Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է

Տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի որակավորումների շրջանակի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Նիստը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային

Գիտնականների կարիերայի բարելավման նոր հնարավորություններ

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-13:30-ը, տեղի կունենա ԵՄ «EURAXESS ցանց. գիտնականների կարիերայի բարելավման հնարավորություններ» խորագրով առցանց սեմինար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն EURAXESS ցանցի շրջանակում և պորտալի օգտագործմամբ գիտնականների կարիերայի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» նոր ծրագիրը: