Լուրեր
Տեսական ու գործնական դասընթացներ՝ նվիրված գորգագիտությանը

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները: Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ:

Հայաստանը Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել է գեղասահքի Nebelhorn Tropy 2021 վարկանշային մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճել է Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ 16 տարվա ընդմիջումից հետո: Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ ճարտարապետական գլուխգործոց Երերույքից

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով: «Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը»։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Հայաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինը հանդես կգա մենահամերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե

Ֆոտոպատմության ցուցադրություն՝ ի նվիրումն Արցախյան պատերազմի մասնակիցների

ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Եղվարդի N 1 և Երևանի N 118 ավագ դպրոցներին՝ 15.6 մլն դրամ՝ վերանորոգման ու գույքի ձեռքբերման համար

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 24-ին կայացած նիստում որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,6 մլն դրամի չափով։ Վերաբաշխված գումարը նախատեսվում է ուղղել կապիտալ ծախսերի, մասնավորապես՝ Եղվարդի N

Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։ Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության

Nebelhorn Tropy վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող պարային զույգը 3-րդ հորիզոնականում է

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Մրցաշարում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը։ Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևում է

«Լյուբով Պոպովա․ ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց». Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվեն հեղինակի անհայտ աշխատանքները

«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա «Լյուբով Պոպովա․ ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսում ներկայացված են ռուս հայտնի հեղինակի երկու անհայտ աշխատանքներ՝