Լուրեր
Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին տեղի է ունեցել հայկական տաղավարի բացումը

2022 թ. ապրիլի 21-ին Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին տեղի է ունեցել հայկական տաղավարի պաշտոնական բացումը, որին ներկա էին Վենետիկի քաղաքապետարանի սոցիալական ապահովության, զբոսաշրջության և տնտեսական զարգացման գծով քաղաքապետի տեղակալ Սիմոնե Վենտուրինին, Վենետիկի մշակութային ժառանգության և գործունեության նախարարության

Նամականիշ՝ նվիրված ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին

Հայ-ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նոր նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը,

Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

ՀՀ կառավարությունը շարունակում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման պետական ծրագիրը: Կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 241 մլն 920.5

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար

ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին նախատեսվում է անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել: Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հայտերն ընդունվում են նաև առցանց

Մայիսի 28-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցության հայտերն ընդունվում են նաև առցանց՝ հետևյալ հղմամբ: Հայտերի ընդունման առցանց ձևաչափը ևս հասանելի կլինի մինչև մայիսի 25-ը ներառյալ: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել նաև ՀՀ կրթության,

Մեծ նախագիծ` ի նվիրումն Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 23-ին՝ գիշերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որն ուղիղ միացմամբ կհեռարձակվի

Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է՝ 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: Ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց առաջնությունը կանցկացվի